Գլեբ Ֆրանկ
Գլեբ Ֆրանկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11 (24), 1904 կամ 1904[1] Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1976[2] Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, կենսաֆիզիկոս, համալսարանի դասախոս և գիտնական |
Հաստատություն(ներ) | Institute of Theoretical and Experimental Biophysics?[3] |
Գործունեության ոլորտ | կենսաֆիզիկա[4], բժշկական հետազոտություն[4], experimental biology?[4] և աստղակենսաբանություն[4] |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան |
Կոչում | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
Գիտական ղեկավար | Alexander Gurwitsch? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հայր | Mikhail Frank? |
Գլեբ Ֆրանկ (ռուս.՝ Глеб Михайлович Франк, մայիսի 11 (24), 1904 կամ 1904[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 10, 1976[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային կենսաֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966 թվականից), ԲԳԱ թղթակից անդամ (1945)։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Մաթեմատիկոս Միխայիլ Ֆրանկի որդին, ֆիզիկոս Իլյա Ֆրանկի եղբայրը, ավարտել է Ղրիմի համալսարանը (1925)։
Գլեբ Ֆրանկի գործուն մասնակցությամբ են ստեղծվել ՍՍՀՄ ԲԳԱ կենսաֆիզիկայի (1948) և ՍՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի ինստիտուտները (1952), որոնց տնօրենն է եղել համապատասխանաբար 1948–1951 թվականներին և 1957 թվականից։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթման կենսաբանական ազդեցությանը, մկանային կծկման և նյարդային դրդման կենսաֆիզիկային։
Մասնակցել է սովետական առաջին էլեկտրոնային մանրադիտակի ստեղծմանը։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել կենսաբանական ֆիզիկայի ոլորտում վերաբերող համալիր հետազոտությունների կոորդինացիոն կենտրոնը։ Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից կենդանի բջջի ուսումնասիրման միջազգային կազմակերպության փոխպրեզիդենտ (1961 թվականից)։ Կենսաֆիզիկոսների միջազգային կազմակերպության խորհրդի ա՚նդամ (1961 թվականից), Աստղագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, մի շարք երկրների ԳԱ պատվավոր անդամ։
Ստացել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1949, 1951, 1978, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով։
Մահացել է Մոսկվայում 1976 թվականին, թաղված է Պուշչինոյում, ՌԴ ԳԱ թեորետիկ և փորձարարական կենսաֆիզիկայի համալսարանի մուտքից ոչ հեռու[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Франк Глеб Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Я был рад и ошеломлён находкой сокровищницы материалов по российской генетике», “I Was Delighted and Aghast at the Treasure Trove of Materials on Russian Genetics” // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 1. — P. 52—80. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Биография
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иваницкий Г. Р. Время расставляет акценты… К 100-летию со дня рождения академика Г. М. Франка // Вестник Российской академии наук, 2004, № 4, էջ 342
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 697)։ |
- Մայիսի 24 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Նիժնի Նովգորոդ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1976 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ղրիմի Վ․ Ի․ Վերնադսկու անվան համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կենսաբաններ
- Ռուս ֆիզիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Խորհրդային գիտնականներ